ՆԱՏՕ-ում քննարկում են ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստի հնարավոր ժամկետները
International newsՆԱՏՕ-ում շարունակում են քննարկել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի հնարավոր ժամկետներն ու թեմաները:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է դաշինքի ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ:
«Մենք Ռուսաստանի հետ քննարկում ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հաջորդ նիստի ժամկետներն ու քննարկվելիք թեմաները»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը նշել էր, որ պատրաստվում է ելույթ ունենալ հոկտեմբերի 26-ին կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում: