Խարկովում վրաերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի. վարորդը 20 տարեկան աղջիկ է եղել
International newsՈւկրաինայի Խարկով քաղաքում Lexus մակնիշի մեքենայով կատարած վրաերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, ևս 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպը տեղի է ունեցել Սումսկայա փողոցում: Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները:
Հորը պատկանող ամենագնացի 20-ամյա աղջիկ վարորդին ձերբակալել են, քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին հոդվածով: