Բարզանին ի՞նչ գործ ունի Քիրքուքի հետ. Թուրքիայի նախագահ
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մեսուդ Բարզանիի հայտարարությունները Քիրքուք քաղաքի վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Էրդողանը նշել է, որ իրենք տարիներ շարունակ սերտ համագործակցության մեջ են եղել Իրաքի Քուրդիստանի ղեկավարության հետ։
«Մեզնից վարկ ուզեցին, որ իրենց պաշտոնյաների աշխատավարձերը վճարեն, մենք էլ տվեցինք։ Այսօր Թուրքիան ինչո՞ւ է սահմանը փակում Քուրդիստանի հետ։ Հարցրե՛ք Բարզանիին, ով հայտարարել է, թե Քիրքուքն իրենն է։ Դու ի՞նչ գործ ունես Քիրքուքի հետ»,–ասել է Էրդողանը։