Գիտնականները բացահայտել են, թե իրականում ինչպես են սիրահարները միմյանց ընտրում
LifestyleՄենք միշտ մտածել ենք, որ սիրահարները սովորաբար իրար ընտրում են արտաքին տեսքի, համակրանքի, ներաշխարհի կամ ինչ որ հորմոնային դաշտի պատճառով:
Վերջերս, սակայն, ամերիկացի գիտանականները նոր ուսումնասիրություն են իրականացրել և մի շատ զարմանալի փաստ են արձանագրել. կանայք և տղամարդիկ ապագա կին կամ ամուսին են ընտրում ըստ ԴՆԹ-ի համապատասխանության:
Մարդիկ իրենցից անկախ ընտրում են այնպիսի ապագա ամուսին կամ կին, որոնք միանման ԴՆԹ ունեն։ Ուսումնասիրությանը մասնակցել են 825 ամուսինների միջև: Արդյունքում պարզվել է, որ նրանց ճնշող մեծամասնությունը նախապատվությունը տվել է միանման ԴՆԹ-ով մարդուն։
Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ գենետիկորեն իրար նման զույգերն սովորաբար ավելի լավ են միմյանց հասկանում, կազմում են համերաշխ և երջանիկ ընտանիք և բաժանության դեպքերը ավելի քիչ են գրանցվում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.