Ինչպես հասկանալ, որ տղամարդը չի դավաճանում
LifestyleՀոգեբանները բացահայտել են, որ մարդիկ դավաճանում են տարբեր պատճառներով: Նրանք առանձնացրել են վարվելակերպի մի քանի ձևեր, որոնց առկայության դեպքում տղամարդը հավատարիմ է կնոջը:
Նա եսասեր չէ: Հաճախ դավաճանությունը դիտարկվում է որպես եսասիրություն: Եթե նա մշտապես ամեն ինչի մասին մոռանում է և հետաձգում պլանները, երբ ձեզ պետք է, ամենայն հավանականությամբ նա չի դավաճանում:
Նա արժանի է վստահության: Եթե նա հակում չունի ստելու ապա թաքցնել դավաճանությունը բավականին բարդ է:
Նա շատ զբաղված է: Աշխատանք, ընկերներ, զբաղմունք, փոքրիկ բիզնես… նա ձեր հետ չի հասցնում հանդիպել, ինչպե՞ս կարող է ուրիշին գտնել:
Ձեր մոտ հիանալի սեքս է: Միգուցե այն միշտ կատարյալ չէ, սակայն կանոնավոր և հաճելի: Այդ դեպքում, նրան էլ ո՞վ է պետք:
Դուք ամեն ինչ գիտեք իր մասին: Եթե դուք խանդում եք, որ նա երբեմն ճաշում է գործընկերոջ հետ, ապա թողեք դա: Նա ձեզ երբեք չէր պատմի դրա մասին, եթե ինչ-որ մութ կողմ լիներ: Որքան շատ գիտեք, այդքան լավ:
Դուք նրան գնահատում եք: Կան բազմաթիվ ֆիլմեր, որտեղ զույգը դավաճանում է, որովհետև ցանկանում է իրեն ցանկալի զգալ, լինել ուշադրության կենտրոնում: Եթե դուք անուշադիր չեք միմյանց ցանկությունների նկատմամբ, դժվար թե որևէ մեկը ցանկանա դավաճանել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.