Հագուստի գույնի 3 ճիշտ ընտրություն, որոնք Ձեզ թանկարժեք տեսք կհաղորդեն (լուսանարներ)
LifestyleԱյսօր պարդատիր չէ թանկարժեք հագուստ գնել լավ տեսք ունենալու համար։ ուղղակի պետք է ուշադրություն դարձնել գործվածքի որակին, և չմոռանալ ճիշտ գույնի մասին։
Այս 3 գույները կօգնեն Ձեզ ճոխ ու թանկարժեք տեսք ունենալ։

Սպիտակ
Սպիտակը շատ կանանց ու աղջիկների ամառային սիրած գույնն է։ Սակայն սպիտակ կարելի է կրել ոչ միայն ամռանը, այլև տարվա մյուս եղանակներին
Գեղեցիկ է նայվում հատկապես ամբողջովին սպիտակ կերպարը, սակայն հագուստի միայն մի տարրի կամ սպիտակ աքսեսուարների ընտրությունը նույնպես կերպարին հարստություն է հաղորդում։

Կարմիր
Կարմիրը կանանց գույնն է։ Այն ստեղծված է տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար։
Սակայն արտահայտիչ կերպար ստանալու համար կարմիրի ու սևի դասական համադրությունից խուսափեք՝ այն շատ դրամատիկ է։ Օգտագործեք վառ կարմիր աքսեսուարներ, էֆֆեկտիվ են դիտվում նաև կարմիր վերնաշապիկներն ու պիջակները։

Հագեցած կապույտ
Այս գույնը ձմեռային ամենանորաձև գույներից է։ Սա գեղեցիկ է նայում հատկապես տաբատների ու կիսաշրջազգեստնեի ընտրության դեպքում։
Իսկ ձմեռային կամ աշնանային կապույտ վերարկուները Ձեզ ուղղակի բոլորի ուշադրության կենտրոնում կպահեն։

Թարգմանությունը՝ Boomnews.am