Նիհարելու նոր բանաձև` ըստ դիետոլոգների
LifestyleԱնգլիացի հայտնի դիետոլոգները նիհարելու նոր բանաձև են մշակել: Նրանք համոզված են, որ օրգանիզմը ներսից և դրսից սառը պահելը օգնում է ավելորդ քաշից ազատվելուն:
Նրանք պնդում են, որ այս դիետայի շնորհիվ 6 շաբաթում կարելի է նիհարել 7-20 կգ:
Ուտել կարելի է օրվա առաջին 14 ժամերի ընթացքում , իսկ մնացած 10 ժամերի ընթացքում արգելվում է: Պետք է սնունդը սառը վիճակում ընդունել, քանի որ այն ախորժակը չի գրգռում, և մարդն ակամայից քիչ է ուտում:
Աշխատեք ուտել օրը 3 անգամ՝ հիմնականում սառը ապուրներ, սառեցված մրգեր ու հատապտուղներ, խմեք կոմպոտներ, սառը թեյ:
Կոփեք մարմինը՝ սառը ջրով ցնցուղի տակ կանգնեք, փողոց դուրս գալիս շատ տաք մի հագնվեք, որպեսզի չքրտնեք, շատ շարժվեք և աշխատեք դրսում շատ մնալ:
Սննդակարգից բացառել է պետք բոլոր տեսակի տաք ճաշատեսակները. պատրաստելուց հետո ուտելիքը դրեք սառնարանում՝ գոնե մեկ ժամով, նոր ճաշակեք այն:
Օրվա ընթացքում ամենաքիչը 6 բաժակ սառը ջուր կամ հյութ խմեք՝ փոքր կումերով: Սառույց կուլ տալ պետք չէ, դա վտանգավոր է առողջության համար:
Սննդակարգից բացառել է պետք կիսաֆաբրիկատները, հրուշակեղենը, գազավորված ըմպելիքները:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: