Տղամարդիկ սեռական հարաբերությունը սիրուց վեր են դասում
LifestyleՎերջին շրջանում գիտնականները հետազոտությունների արդյունքում հաստատել են, որ ռոմանտիկ սերը և սեքսը միանգամայն տարբեր բաներ են:
Հետազոտություններից մեկի ժամանակ կամավորներին ցույց են տվել սիրած մարդկանց նկարները և միաժամանակ ուղեղի սկան արել: Այդ ժամանակ ուղեղի որոշ հատվածների ակտիվացումը տարբերվում էր սեքսուալ գրգռվածության ժամանակվա ակտիվացումից:
Գիտնականների խոսքերով՝ սերը մարդու կյանքում այնպիսի ուժեղ շարժիչ է, ինչպես, օրինակ, սովը:Հետազոտողների խոսքով՝ չնայած համարվում է, որ տղամարդկանց համար սեքսը սիրուց կարևոր է, դա ոչ մի կերպ չի քչացնում նրանց սիրելու կարողությունը: Ըստ վիճակագրության՝ հենց տղամարդիկ են ավելի շատ ինքնասպան լինում անհաջող սիրո պատճառով:
Տղամարդիկ ավելի հաճախ են սիրահարվում, քան կանայք, որովհետև նրանք սիրում են աչքերով: Հետազոտությունը կանանց շրջանում ցույց է տվել հակառակ պատկերը: Սիրած մարդկանց նկարը դիտելիս նրանց մոտ ակտիվանում է ուղեղի այն հատվածը, որը կապված է հիշողության հետ: Միգուցե հենց դա է պատճառը, որ կանայք հիշում են իրենց հարաբերությունների բոլոր մանրամասները:
Այն հարցին, թե ինչո՞ւ է շուտ անցնում սիրահարվածության շրջանը, հետազոտողները կարծիք են հայտնել, որ դա կապված է մարդու հնարավարոթյունների սահմանափակությամբ՝ միշտ ապրել զգացումների գագաթնակետի վրա անհնար է, դա պահանջում է մեծ էներգիա և հյուծում է մարդուն, այդ պատճառով սիրահարվածությունից հետո գալիս է կապվածության շրջանը:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: