Ինչպես պատրաստել կաղամբով բլիթ. արագ և համեղ
LifestyleԲաղադրիչներ
500 գ կաղամբ
160 գ թթվասեր
4 հավկիթ
160 գ ալյուր
Կանաչի՝ ըստ ճաշակի
100 գ քնջութ
10 գ թխում փոշի
Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Մաքրել կաղամբը և կանաչին, մանր կտրատել և խառնել իրար:
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է հարել հավկիթը, խառնել այն թթվասերի, ալյուրի, թխում փոշու և համեմունքների հետ:
Արդեն կտրատված կաղամբը և կանաչին լցնել ջեռոցի թավայի մեջ, վրան ավելացնել թթվասերից և հավկիթից ստացված զանգվածը: Վրան լցնել քնջութը:
Թողնել ջեռոցում 30 րոպե:
Բարի ախորժակ: