Քրդերը մասսայաբար հեռանում են Քիրքուքից
International newsՇուրջ հարյուր հազար քուրդ լքել է Քիրքուքն Իրաքի կառավարության կողմից համանուն նահանգի հանդեպ վերահսկողություն սահմանելուց ի վեր, գրում են տեղական լրատվամիջոցները:
Իրաքում քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի ղեկավար Նավզադ հայտնել է, որ մոտ 18 000 ընտանիք Քիրքուքից փախել է դեպի Էրբիլ և Սուլեյմանիա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրաքյան զորքերը մտել են Քիրքուք նահանգի տարածք՝ վերահսկողության սահմանելով նավթի հանքերի հիմնական օբյեկտների վրա: