Եվրամիությունն առայժմ պատրաստ չէ Բրեքզիթից հետո Բրիտանիայի հետ հարաբերությունները քննարկել
International newsԵվրամիությունն առայժմ պատրաստ չէ Բրեքզիթից հետո Բրիտանիայի հետ հարաբերությունները քննարկել , հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Ռոյթերզ գործակալության փոխանցմամբ:
Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ «այս պահին դրությունը թույլ չի տալիս սկսել բանակցությունների երկրորդ փուլը»:
ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի միջեւ գլխավոր հակադարձությունների պատճառը Եվրամիությունից դուրս գալուց հետո Լոնդոնի ֆինանսական պարտավորություններն են:
Վարչապետ Թերեզա Մեյը սակայն փորձել է երկրի ֆինանսական պարտավորություններից ուշադրությունը շեղել դեպի Մեծ Բրիտանիայում բնակվող եվրոպացիների դրությունը: