Ավստրալիայում փակվել է վերջին ավտոգործարանը (լուսանկարներ)
International newsԱվստրալիայում փակվել է վերջին ավտոգործարանը՝ վերջ դնելով ավստրալական ավտոարտադրության 69-ամյա պատմությանը: Այդ մասին հայտնում է ABC News-ը:
Ուրբաթ՝ հոկտեմբերի 20-ին, Ադելաիդայում փակվել է General Motors-ի ստորաբաժանումը հանդիսացող Holden ընկերության վերջին գործարանը: Կոնվեյերից դուրս եկած վերջին ավտոմեքենան դարձել է Commodore կարմիր սեդանը:
Գործարանը բացվել էր 1963 թվականին և իր ամենաակտիվ ժամանակաշրջանում՝ 2003 թվականի հունիսից մինչև 2005 թվականի հուլիս, օրական արտադրել 780 ավտոմեքենա: Վերջին տարվա ընթացքում գործարանն արտադրում էր օրական 175 ավտոմեքենա:
Երեք ավտոմոբիլային կոնցեռն՝ Holden-ը, Ford-ը և Toyota-ն առաջին անգամ հայտարարել են գործարանները փակելու ծրագրերի մասին դեռևս 2013 թվականին: Դրա պատճառը եղել է ավտոմեքենաների արտադրության բարձր արժեքը:

