ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ
International newsԵվրամիության երկրների ղեկավարները թերահավատորեն են տրամադրված միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում:
Այդ մասին հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները:
«Թուրքիայի անդամակցությանը վերաբերող թերահավատությունը երեկ շատ ակնհայտ Էր»,-ասել Է Տուսկը լրագրողներին: Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր Է ստորագրել ԵՄ-ի հետ, իսկ 1987 թականին միությանն անդամակցելու հայտ Է ներկայացրել: Սակայն անդամակցության շուրջ բանակցություններն սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք քանիցս կասեցվել են տարաձայնությունների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: