Գերմանիայում 2017 թվականին հարուցվել է ահաբեկչության հետ կապված 900 գործ
International newsԳերմանիայում 2017 թվականի հունվարից ի վեր հարուցվել է ահաբեկչության հետ կապված 900 գործ: Դրանց ճնշող մեծամասնությունն ունի իսլամիստական բնույթ, իսկ մնացածը՝ ձախ կամ աջ արմատական: Այդ մասին հայտնել է Die Welt թերթը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությանը:
Նշվում է, որ գրանցվել է նման գործերի զգալի աճ, դեռևս 2016 թվականին Գերմանիայում հարուցվել է 250 գործ՝ ահաբեկչական գործունեության առնչությամբ:
«Արդարադատության մարմիններն ունեն ամենատարբեր իրավական հնարավորությունները իսլամիստներին պատիժ սահմանելու համար: Սակայն արդարադատության մարմինների մեծ ծանրաբեռնվածության պատճառով՝ մեզ անհրաժեշտ է շատ ավելի մեծ անձնակազմ ինչպես դատախազության բաժիններում, այնպես էլ դատարաններում»,- նշել է Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիկին: