Բրիտանացի ոստիկաններին հաջողվել է վնասազերծել ժամանցային կենտրոնում պատանդ վերցրած տղամարդուն
International newsՄեծ Բրիտանիայի Նանիթոն քաղաքում իրականացված գործողությունների արդյունքում ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել տեղի ժամանցային համալիրում պատանդներ վերցրած տղամարդուն:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ոստիկանությունը ներխուժել է Bermuda Park կենտրոնն ու վնասազերծել հանցագործին: Վերջինիս կալանքի տակ են վերցրել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Զինված տղամարդու գործողությունների դրդապատճառները պարզվում են: Իրավապահ մարմինների կարծիքով՝ կատարվածն ահաբեկչական գործունեության հետ կապ չունի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ատրճանակով զինված տղամարդը երկու հոգու պատանդ է վերցրել բոուլինգի սրահում: