Լատիշ դեռահասը կացնով մարդկանց վրա Է հարձակվել Շվեյցարիայում
International newsԼատվիայի 17-ամյա քաղաքացին հոկտեմբերի 22-ի երեկոյան կացնով մարդկանց վրա Է հարձակվել Շվեյցարիայի Ֆլիմուս ոչ մեծ կոմունայում, ինչի հետեւանքով տուժել Է մի քանի մարդ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ պատանին գրոհել Է պուրակում զբոսնող տեղի բնակիչների վրա, ինչից հետո փախել Է առեւանգված ավտոմեքենայով եւ վթարի ենթարկվել:
Այնուհետեւ չարագործը հայտնվել Է ավտոլցակայանի մերձակայքում եւ կատարել երկրորդ հարձակումը: Այստեղ նրան բռնել են ոստիկանները, որոնք հարկադված են եղել զենք կիրառել, ինչի հետեւանքով դեռահասը վիրավորվել Է: Տուժածների ստույգ թիվն ու նրանց վիճակը դեռեւս հայտնի չԷ: Հարձակվողի դրդապատճառների մասին ոստիկանությունը չի հայտնել, բայց նշել Է, որ նա գործել Է միայնակ, իսկ միջադեպը առնչություն չունի ահաբեկչության հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: