Բառերը ծնվել են այն պահին, երբ Ռոբերտոն գրկումս էր. Գրիգոր Դանիելյանը` «Իմ հարստություն» տեսահոլովակի մասին
LifestyleLife.panoarama.am-ը գրում է.
Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի երկրորդ որդին` Ռոբերտոն, իր ծնունդով ոգեշնչել է ծնողներին, եւ շուտով նրանք նոր երգ կթողարկեն` ի դեմս որդու` նվիրված բոլոր երախաներին:
Life.panoarama.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմեց, որ «Իմ հարստություն» երգում ամփոփված են իրենց ամենաթանկ զգացմունքները:
«Իրականում այս երգը դեռեւս ամռանն է հնչել` մեր ստուդիայի համերգի ժամանակ: Մտադրություն ունեինք մեր որդու մկրտությանն ընդառաջ տեսահոլովակ նկարահանել, բայց քանի որ տղաս այդ ժամանակ դեռ շատ փոքր էր, որոշեցինք տեսահոլովակը մի փոքր ուշացնել: Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը ինքս եմ գրել, ի դեպ` բառերը ծնվել են այն պահին, երբ Ռոբերտոն գրկումս էր ու ես զգում էի անբացատրելի զգացողություններ. նրա հանդեպ սերը խելագարության է հասնում, որի մասին նաեւ երգում եմ խոսում: Սա կոմերցիոն աշխատանք չէ, այն անկեծ ու իրական ապրումներից է ծնվել եւ հոգուց է գալիս»,- պատմեց երջանիկ հայրիկը:
Շարունակությունը՝ այստեղ: