Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի յուրահատկությունները
LifestyleԴուք կզարմանաք՝ իմանալով, թե ինչպիսի անսպասելի առանձնահատկություններով կարող են օժտված լինել Ձեր ծանոթները:
Հնարավոր է՝ Դուք ճանաչեք Ձեզ կամ Ձեր մտերիմներից ինչ-որ մեկին:
Խոյ
. Միշտ երիտասարդ կլինեմ:
. Արա՝ ինչպես ես, միևնույն է, ինձանից լավ չես անի:
. Համառությունն արատ չէ:
. Ավելի հեշտ է վերահսկել իրավիճակը, քան սեփական էմոցիաները:
Ցուլ
. Գնումների համար փողն ափսոս չէ: Ափսոս է «ման գալու» համար:
. Կերակուրը լուրջ բան է:
. Քնքուշ ցլիկը երկու մոր կաթ է ուտում:
. Դեգուստատոր. ահա իմ իսկական կոչումը
Երկվորյակներ
. Ես այսօր այնպիսին չեմ, ինչպիսին երեկ էի:
. Մեկ խելքը լավ է, երկուսը` ավելի լավ, հատկապես, եթե երկուսն էլ մի մարդու են պատկանում:
. Մեկ հեռուստացույց, հեռախոս տանը լավ է: Իսկ 3-ը՝ ավելի լավ:
. Կյանքով գնում եմ այնպես, ինչպես սկուտերը` ջրի վրայով. չեմ խորասուզվում, բայց արագ եմ գնում:
Խեցգետին
. Իմ տունն իմ ամրոցն է:
. Լավ կլինի ամեն ինչի պաշար հավաքել. և համբերության, և մուրաբայի:
. Ավելի լավ է հավաքել, բայց արժանի իր գնել:
. Դժվար է ապրել այնտեղ, որտեղ թաքնվելու տեղ չկա:
Առյուծ
. Ես Ձեզ կառաջնորդեմ դեպի պայծառ ապագա:
. Հաճելի շարժուձևը հաջողության կեսն է:
. Աշխատասենյակի դռան գեղեցիկ ցուցանակն ավելի կարևոր է, քան բարձր աշխատավարձը:
. Սիրում եմ լավ վաստակել, բայց ավելի շատ ծախսել:
Կույս
. Համեստությունը գեղեցկացնում է ոչ միայն աղջկան, այլ նաև Կույսին:
. Ապացուցիր ինձ խիստ տրամաբանորեն, որ մենք ստեղծված ենք իրար համար:
. Ինձ շատ դժվար է ամբողջ դույլ բալի կորիզներ հանել:
. Յուրաքանչյուր Կույսի մեջ ապրում է հիասքանչ տիկին:
Կշեռք
. Ամենավատ բանը վիճելն է:
. Հաղթիր համաձայնելով:
. Բոլոր «և»-երի վրա չէ, որ պետք է կետ դնել:
. Ես ինքս երբեք չգիտեմ, սպիտակների՞ կողմից եմ, թե՞ կարմիրների:
Կարիճ
. Ափսոս, չկա մեկը, որ պայթեմ:
. Յուրաքանչյուր իրադարձություն նման է բազմոցի. այնտեղ պետք է զսպանակներ թաքնված լինեն:
. Ժպիտի համար պետք է լուրջ պատճառ լինի:
. Կարելի է ազատվել ամեն ինչից, բայց ոչ՝ սեփական կրքերից:
Աղեղնավոր
. Խղճի խա՞յթ: Ի՞նչ է դա:
. Պատրաստակամությունը գեղեցկացնում է միայն միջակություններին:
. Ժամանակից շուտ անհանգստանալը հիմարություն է. կգործենք՝ ըստ իրավիճակի:
. Անպատրաստակամ մարդն ուղղակի պարտավոր է լինել պատրաստակամ:
Այծեղջյուր
. Իսկական Այծեղջյուրը կոնյակի նման առանձնանում է իր հնությամբ:
. Արժե ամբողջ կյանքում բարձրանալ դեպի գագաթ, որպեսզի մեկ անգամ այնտեղից թքես ներքև:
. Ես տարիների հետ երիտասարդանում եմ:
. Ես գնում եմ, գնում եմ և չեմ հանդիպում, բայց երբ հանդիպում եմ, բաց չեմ թողնում:
Ջրհոս
. Ինչ ձանձրալի է լինել ուրիշների նման:
. Եթե ես եմ քեզ հորինել, ապա դարձիր այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում:
. Նախապաշարմունքները հիմարների համար են:
. Ապագան ուղղակի պարտավոր է լինել հիասքանչ:
Ձկներ
. Արագ աշխատելը նույնն է, ինչ առանց ծամելու կուլ տալը:
. Պատրաստ եմ հասկանալ բոլորին, բացի ինձանից:
. Ուռին բքին ճկվում է, իսկ կաղնին` ընկնում:
. Բոլորին հայտնի է, որ ես զբաղված եմ: Բայց քչերը գիտեն, թե կոնկրետ ինչով: