Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Նունե Եսայանի և Արամեի միջև․ բացահայտում է Արամեի մենեջերը
LifestyleAsekose.am-ը գրում է.
Օրեր առաջ Boomnews.am-ը տեղեկություններ է ստացել, որ լարվել են Նունե Եսայանի և Արամեի հարաբերությունները և թեմային միջամտել է Ավո Խալաթյանը։
Asekose.am-ը կապ է հաստատել Արամեի մենեջեր Սյոմա Կոդաբաշյանի հետ, ով էլ հերքել է ամեն ինչ։
«Մենք նույնիսկ տեղյակ չենք այդ ամենից, ո՞վ ունի այդպիսի տեղեկություն, որ եթերից հետո նման դեպք է տեղի ունեցել»,-նշել է Սյոման։
«Արամեի և Նունե Եսայանի միջև տեղի ունեցած` 30 տարվա մասին հումորը շարունակվել է նաև մյուս թողարկումներում, չգիտեմ` դրանք եթերում կհայտնվե՞ն, թե ոչ: Իրականում Արամեի և Նունե հարաբերությունները շատ լավն են, նույնիսկ այդ 30 տարվա հետ կապված հումորն իրենց համար էլ էր շատ հետաքրքիր, իրենք այդ հումորին շարունակություն են տվել, որովհետև իրենց էլ է դա դուր եկել»,-ասաց Սյոմա Կոդաբաշյանը:
Անդրադառնալով Ավո Խալաթյանի` թեմային միջամտելուն, մենեջերն ասաց հետևյալը.
«Ավոն երկու անգամ է ներկա եղել նկարահանումներին, միմյանց կողքին նստած ենք եղել, միասին դիտել ենք համերգը, ամեն ինչ շատ լավ էր: Նման բան, որ Ավոն էլ է միջամտել է ադ ամենին չկա»: