ՄԱԿ-ը 340 մլն եվրոյի օգնություն կհատկացնի մուսուլման ռոխինջաներին
International newsԺնեւում ՄԱԿ անդամ պետքությունները դոնոր երկրների համաժողովում պայմանավորվել են 340 մլն եվրո հատկացնել մուսուլման ռոխինջաներին օգնելու համար, որոնք հանգրվանել են Բանգլադեշում:
ՄԱԿ-ում հավաստում են, որ այդ գումարը կարող է ավելանալ, հաղորդում է DW-ն:
Վերջին տվյալներով՝ օգոստոսի վերջից Մյանմայից Բանգլադեշ 582 հազար մուսուլման ռոխինջա է փախել:
ՄԱԿ հաշվարկներով՝ մինչ 2018-ի փետրվար մարդկանց սնունդով, ջրով, դեղորայքով եւ այլ անհրաժեշտ իրերով ապահովելու համար 430 մլրդ եվրոյից ոչ պակաս գումար է անհրաժեշտ:
Մյանմայի կառավարությունը արդեն երկար ամիսներ ռոխինջաների դեմ ուժային գործողություններ է իրականացնում: Ռոխինջաներին նրանք անվանում են «բենգալական ահաբեկիչներ»: