Ռուսաստանում ինքնաձիգով երկու հոգու սպանած ադրբեջանցուն դատապարտել են 21 տարվա ազատազրկման
International news
Դեռևս անցյալ տարի ադրբեջանցին «Կալաշնիկով» ինքնաձիգով սպանել էր քաղաքում ոսկու գնմամբ զբաղվող մի կնոջ ու միջնորդ հանդիսացած տղամարդուն: Սպանությունը տեղի էր ունեցել Աստրախանի շուկայի մասնավոր հատվածում։
Հայտնի է, որ դատապարտյալն իր պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում: