Կամո Սեյրանյանի մենահամերգը կդառնա հայկական դուդուկի փառաբանման տոն
LifestyleԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը նոյեմբերի 5- ին Մարզահամերգային համալիրի բազմամարդ դահլիճում հայկական ծիրանափողի փառաբանման տոնի ականատեսն ու ունկնդիրը կդարձնի հանդիսատեսին:
Կամոյի կատարողական արվեստը մոգական ազդեցություն է թողնում, նրա հանդիսատեսը ազգություն չունի, քանի որ աշխարհի գրեթե բոլոր պետություններում հանդես եկած երաժիշտը իր արվեստով այլազգիներին ստիպել է սիրահարվել կախարդական գործիքին ու հետևողական կերպով ծանոթանալ, իմանալ ծիրանի երկրի պատմությունը:
Բեմում աշխատելու են բազմաքանակ երաժիշտներ, ովքեր հատուկ Հայաստան են ժամանել մենահամերգի մասնակցության համար:
Past.am-ը պարբերաբար կլուսաբանի աշխատանքների ընթացքը՝ հարցազրույցներ ունենալով նաև օտարազգի երաժիշտների և օրվա հերոսի հետ: