Նիհարելու ամենահամեղ մեթոդը շոկոլադն է
LifestyleՆիհարելու ամենահամեղ մեթոդը շոկոլադ օգտագործելն է: Այս եզրահանգման են եկել իսպանացի գիտնականները:
Փորձագետները դիտարկել են 12-ից 17 տարեկան 1500 առողջ դեռահասների սննդակարգը և հայտնաբերել, որ մեծ քանակությամբ շոկոլադ օգտագործողների մոտ ճարպակալման մակարդակը շատ ավելի ցածր է եղել:
Մասնավորապես` այս դեռահասների մոտ բացակայում է ճարպային կուտակումները որովայնի շրջանում: Հաստատվել է նաև, որ շոկոլադը դրական ազդեցություն ունի արյան շրջանառության, զարկերակային ճնշման և սրտի վրա:
Փորձագետները գտնում են, որ բարձր կալորիականության շնորհիվ շոկոլադը մեծացնում է նյութափոխանակությունը` դրանով իսկ կանխարգելելով ճարպագոյացման գործընթացը:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: