Նա իրական բռնակալ է. Հանրահայտ հայ երգչի կնոջ խոստովանությունը
LifestyleIntermedia24.ru-ը գրում է.
Վերջերս, հայտնի երգիչ Ավրաամ Րուսսոն, հարցազրույցներից մեկում պատմել է ընտանիքում ծագած խնդիրների մասին: Intermedia24.ru-ն կներկայացնի այս աղմկահարույց պատմության մանրամասները.

Ավրաամ Րուսսո և Մորելլա Ֆերդման ընտանեկան զույգը գտնվում է ամուսնալուծության եզրին:

2005թ.-ին կայացավ նրանց հարսանիքը, ասում են, որ հարսանիքի ժամանակ, երբ պետք է փոխակվեին մատանիները, Րուսսոն և հարսնացուն շփոթել էին դրանք...

Մորելլան հանուն ամուսնու ընդունեց քրիստոնեություն, նա միշտ ամուսնու կողքին է եղել, նույնիսկ ամենադժվար պահերին: Նրանք երկու դուստր ունեն՝ Էմմանուելան և Ավեմարիան:

Երգիչը խոստովանել է, որ երկար ժամանակ է, որ լուրջ խնդիրներ և տարաձայնություններ ունեն, որոնց մասին տեղյակ են եղել միայն մտերիմները, սակայն այլևս անհնար է դա թաքցնել հանրությունից: Րուսսոն նշում է, որ անկախ ամեն ինչից, կցանկանար պահպանել ընտանիքը հանուն երեխաների և սիրո, որ եղել է իր և կնոջ միջև:

Րուսսոն նաև նշել է, որ ունեցվածքի բաժանման փաստաթղթերն արդեն ուղարկել է կնոջը: Զույգն Ամն-ում ունի 300մլն. ռուբլի արժողությամբ առանձնատուն, որտեղ էլ ներկայումս ապրում է Մորելլան և դուստրերը:

Ներկայումս երգիչն իր 90-ամյա մոր՝ Մարի Իպջյանի հետ վարձակալում է բնակարան Ռուսաստանում:

Հարցազրույցի ընթացքում ուղիղ եթերով կապնվել է Մորելայի փաստաբանը՝ Օկսանա Սոկոլովան, հայտնելով, որ կինը ցնցված է՝ լսելով Րուսսոյի ակնարկները ամուսնալուծության և ունեցվածքի բաժանման վերաբերյալ: Օրերս, հարցազրույցի ընթացքում Մորելլան խիստ վրդովված էր և վիրավորված՝ ասելով, որ Րուսսոն կարող էր իրեն տեղյակ պահել ամուսնալուծության մասին հեռախոսով, այլ ոչ թե հեռուստատեսության միջոցով: