Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» միջազգային գիտաժողովն ավարտեց աշխատանքները

Society

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում հոկտեմբերի 25-ին շարունակվել է «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Գիտաժողովն ընթացավ «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում»,  «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» թեմատիկ նիստերով:

«Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում» թեմատիկ նիստում «Մխիթարյան միա­բա­­նության հայատառ թուրքերեն հրատարակու­թյուն­ները» զեկույցով հանդես եկավ Հասմիկ Ստեփանյանը (ՀՀ ԳԱԱ ԱԻ), «Վենետիկի Մխի­թարյանների գաղափարական հայրենիք ստեղծելու մո­դելի տեղայնացումն Ալեքսանդրապոլում» զեկույցով՝ Գևորգ Այվազյանը (ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ), «Հայր Միքայել Չամչյանը և իր գործունեությունը Բասրայի մեջ 1769-1774 թթ. (համառոտ ակնարկ)» զեկույցով՝ Սեդա Օհանյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Ներսես Ակինյանի գոր­ծունեությունը Խորհրդային Հայաստանում նորահայտ փաստաթղթերի լույսի ներքո»՝ զեկույցով՝ Համո Սուքիասյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Ս. Ղազարի ձեռագրա­գետ հայրերը և նրանց կազմած ձեռագրացուցակները» զեկույցով՝ Քնար Հարությունյանը (ՀՁԳԻԹ), «Մխիթարյանների ավանդը հայ քննական պատմագրության ձևավորման մեջ» զեկույցով՝ Արման Մալոյանը (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ), «Մխիթարյան միաբանության դպրոցաշինութեան պատմութիւնն ի սփիւռս աշխարհի» զեկույցով՝ Ավետիս Ափոշյանը (ԵՊՀ):

«Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում» թեմատիկ նիստում «Մխիթա­րյան­ները  Լեոյի գրապատմական ուսումնասիրություն­նե­րի հա­մա­տեքստում» զեկույցով հանդես եկավ Սուսաննա Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հայկական դասա­կա­նապաշտության (կլասիցիզմի) տեսական և գե­ղարվես­տական առանձնահատկությունները Մխիթար­յան­ների տե­սական, գեղարվեստական գրականության մեջ» զեկույցով՝ Դավիթ Գասպարյանը (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ), «Դասագրքերի Մխի­թա­րյանների 18-րդ դարի հրատարակությունները» զեկույցով՝ Քրիստինե Մելքումյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Արսեն Բագրա­տու­նու «Հայկ դյուցազն» պոեմը» զեկույցով՝ Սիրանուշ Մարգարյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Վենետիկի Մխի­թա­րյան միաբանությունը Վիգեն Իսահակյանի հուշերում» զեկույցով՝ Ավետիք Իսահակյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հովհ. Թումանյանը Մխիթարյանների գնահատմամբ» զեկույցով՝ Եվա Մնացականյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հայկական վերա­ծնութ­յան հարցը Մխիթարյանների՝ հայ գրականու­թյան պարբերաբաժանման համակարգում» զեկույցով՝ Լուսինե Վարդանյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Գաբրիել Այվազյանը Մխիթա­րյան միաբանության անդամ» զեկույցով՝ Հասմիկ Իրիցյանը (ՀՁԳԻԹ), «Մխիթարյանները և հայոց լեզվափիլիսոփայության տարրեր» զեկույցով՝ Լուսինե Ավետիսյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ):

«Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» նիստում «Մխիթարյան թատերագրությունը սրբախոսությունից կլասիցիզմ» զեկույցով հանդես եկավ Հենրիկ Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Քրիստափոր Կարա-Մուրզան և Վենետիկի Մխիթարյան միաբա­նութ­յու­նը» զեկույցով՝ Լիլիթ Արտեմյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Վենետիկի Մխիթարյանները և միջազգային գեղարվեստը» զեկույցով՝ Արծվի Բախչինյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Եվրոպական երաժ­շտատեսական մտքի դրսևորումները Խաչատուր Էր­զ­րու­­մեցու և Մխիթար Սեբաստացու աշխատութ­յուն­նե­րում» զեկույցով՝ Անի Մուշեղյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Ձեռագիր գրքերը, որպես ազգային խոհանոցի ուսումնասիրության աղբյուր (Դի­տար­կումները` ըստ Վենետիկի Մխիթարյան միա­բանու­թյան Մատենադարանի ձեռագրերի)» զեկույցով՝ Խորեն Գրիգորյանը (ՀՀ մշակույթի նախարարություն), «Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հ. Ղ. Տայանի «Շարական Հայաս­տանեայց եկեղեցւոյ» բազմահատոր շարակնոցի անտիպ Ա. Հատորը» զեկույցով՝ Արփի Վարդումյանը (ՀՁԳԻԹ), «Հայր Ղևոնդ Ալիշանը հայկազուն սրբերի հետքերով» զեկույցով՝ Մարիաննա Տիգրանյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Տայքի և Գուգարքի ճար­­տարապետությունը` Մխիթարյան միաբանների աշ­խա­­­տություններում» զեկույցով՝ Դավիթ Նահատակյանը (ՃԱԹԻ):

Միջազգային գիտաժողովի ավարտին գումարվեց լիագումար նիստ, որը վարեց պ.գ.դ. Գևորգ Ստեփանյանը:

«Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում» թեմատիկ նիստերի արդյունքներն ամփոփեցին պ.գ.դ.Գևորգ Ստեփանյանը և պ.գ.թ. Արմեն Մարուքյանը, «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» նիստը՝ արվ.դ. Արարատ Աղասյանը, «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում» նիստը՝ բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակԹուրքիայի Հայ Կաթողիկեեկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքԶեքիյանը:

Նա շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և հնչած հինգ տասնյակից ավելի գիտական զեկույցների հեղինակներին՝ նշելով. «Մխիթարյան հայրերի գործունեությունը համակողմանի ներկայացնելու առումով այսգիտաժողովըիրավամբխոշոր ներդրում էրԿարծում եմ՝ չարժե սպասել հոբելյաններինման համաժողովներկազմակերպելու համարԱյս գիտաժողովին Լուսինե Ավետիսյանն իր զեկույցը ներկայացրեց հրաշալի գրաբարովԵս կուզեիոր դպրոցներում հայ մանուկներին դասավանդվի գրաբարորպեսզի նրանք տիրապետեն մերկատարյալ հայերենին»:

Լևոն արք. Զեքիյանը հավելեց, որ Մխիթար Սեբաստացին և նրա հավատարիմ աշակերտները գիտնական և արվեստաբան լինելուց առաջ կրոնավորներ էին և շատ ուրախալի է, որ գիտաժողովի ընթացքում չստվերվեց այդ հանգամանքը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ի դեմս Զեքիյանի և Մխիթարյանների հոգևոր հայրերի, արևմտահայերենը ապրում ու ծաղկում է: «Մխիթարյան միաբանությունը եվրոպական քաղաքակրթությանմեծագույն կենտրոններից մեկն էև մենք հպարտ ենքոր նրա հիմնադիր Մխիթար Սեբաստացին և Միաբանությանհայրերը մեծ հայեր ենՈւրախալի է հատկապես այն փաստըոր զեկուցողներից շատերը երիտասարդներ էինևնրանք տիրոջ ու իրավահաջորդի դիրքերից խոսեցին Միաբանության մասինԻրականում Հայաստանում ևՍփյուռքում գործող բոլոր հայագիտական կենտրոնները սովորելու շատ բան ունեն ՄխիթարյանՄիաբանությունից», - նշեց Մելքոնյանը:

Գիտաժողովի ավարտին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց միջազգային գիտաժողովի կազմակերպիչ կառույցներին արդյունավետ համագործակցության համար և նշեց. «Մենք ընդունում ենք Մխիթարյանների անունով Երևանում փողոց անվանակոչելու առաջարկը ևՀայաստանում Մխիթարյանական ընթերցումներ և գիտաժողովներ պարբերաբար կազմակերպելուանհրաժեշտության գաղափարը»:

Նախարարի տեղակալը հավելեց, որ առաջիկայում կտպագրվեն գիտաժողովի զեկուցումները «Բազմավեպ» հայագիտական հանդեսի բացառիկ համարում»:

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026