Ռոմանտիկ հարաբերությունները օգնում են ավելորդ կիլոգրամներ կորցնել
LifestyleՎերջին շրջանում գիտնականների ուսումնասիրությունների կիզակետում ավելորդ քաշն է, դրանից հնարավորինս շուտ ազատվելը, ավելորդ քաշ հավաքելուն նպաստող գործոնները և այլն: Վերջերս գիտնականներն ապացուցել են, որ սիրային հարաբերություններն ազդում են կանանց կազմվածքի վրա:
Նրանք հետևել են 3 000 կանանց, որոնց մի մասը զույգ է ունեցել, մյուս մասը՝ ոչ: Արդյունքը ցույց է տվել, որ ռոմանտիկ հարաբերությունների ձևավորման պահին կինը նիհարում է 2-5 կիլոգրամով: Պատճառը բնական հուզմունքն է և տղամարդուն դուր գալու ցանկությունը:
Փոփոխություններ են տեղի ունենում նաև երբ զույգի հարաբերությունները կայունանում են:
Այդ շրջանում կինը, նաև տղամարդը սկսում են գիրանալ մոտավորապես նույն արագությամբ, ինչ նիհարել են: Սրա պատճառն ընտանեկան կյանքում սթրեսների առկայությունն է:
Ավելի հազվադեպ դա տեղի է ունենում նոր հարաբերություններին ընտելանալուց հետո. թուլանալով՝ մարդն արդեն այնքան էլ չի վախենում, որ կարող է կորցնել սիրելիին: Հերթական սթրես է հարսանիքի պատրաստությունը, ինչը կարող է զգալիորեն ազդել նաև զուգընկերոջ քաշի վրա: