Մեծ Բրիտանիան մտադիր է մինչեւ 2019-ի մարտ Եվրամիության հետ Brexit-ի հարցով գործարքի հասնել
International newsՄեծ Բրիտանիան մտադիր է մինչեւ 2019-ի մարտ ամիսը, երբ Եվրամիությունից երկիրը պետք է փաստացի դուրս գա, Եվրամիության հետ Brexit-ի հարցով գործարքի հասնել:
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցով նախարար Դեվիդ Դեվիսի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք աշխատում ենք վերջնական գործարքի վերաբերյալ համաձայնության հասնել մինչեւ 2019-ի մարտ, երբ մենք կհեռանանք ԵՄ-ից: Երբ գործարքը համաձայնեցվի, մենք երկու պալատներում քվերակության վերաբերյալ մեր պարտավորությունները կկատարենք»,- նշվում է նախարարի գրասենյակի հաղորդագրությունում: