Իրաքի Քուրդիստանի պատգամավորները Բարզանիի գործունեության կասեցումը կքննարկեն
International newsԻրաքի Քուրդիստանը խորհրդարանը հինգշաբթի նիստ կանցկացնի, որի հիմնական թեման տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի եւ նրա տեղակալի գործունեության կասեցումը կլինի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քրդական ինքնավարության խորհրդարանի ֆինանսների եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Իզզատ Սաբերը:
«Մասուդ Բարզանիի պաշտոնավարման (Իրաքի Քուրդիստանի նախագահ) ժամկետը լրանում է նոյեմբերի մեկին, եւ մինչ մենք կհասնենք քաղաքական եւ իրավական վակուումի, նրա իշխանությունը խորհրդարանի եւ կառավարության միջեւ պետք է բաշխվի: Այս թեմայով նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ 11:00-ին», - ասել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:
Սաբերը նշել է, որ նախագահի եւ փոխնախագահի իրավասությունները կկասեցվեն:
«Տարածաշրջանի ղեկավարի եւ նրա տեղակալի լիազորությունները կկասեցվեն: Ընտրությունները հետաձգվում են ութ ամսով, եւ մինչ այդ տարածաշրջանի նախագահի աշխատակազմի գործունեությունը կդադարեցվի », - ավելացրել է քաղաքագետը: