Մոսիյչուկի սպանությամբ Քադիրովն էր շահագրգռված. Ուկրաինայի ՆԳՆ
International newsՈւկրաինայի ՆԳ նախարարությունում կարծում են, որ ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկի մահափորձը «ռոսական հետք» ունի, իսկ նրա սպանությամբ շահագրգռված էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը: Այս մասին «112 Украина»-ին տված մեկնաբանության մեջ նշել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Իվան Վարչենկոն:
Նրա խոսքով՝ Քադիրովը կարող էր կապ ունենալ ժողպատգամավորի մահափորձի հետ, քանի որ 2014 թվականին նրան սպանությամբ է սպառնացել:
«Շատ վարկածներ են հնարավոր: Պատվիրատուն մեկն է՝ ՌԴ: Կոնկրետ ապացույցներ կան, որ կարող են հաստատել, թե ովքեր էին շահագրգռված, մասնավորապես՝ Ռամզան Քադիրովի 2014 թվականի հայտարարությունները, որոնցում նա բացահայտ խոսում է Մոսիյչուկին եւ նրա մի քանի գործընկերներին սպանելու մտադրության մասին: Քննությունը դիտարկում է եւ պետք է դիտարկի նաեւ այլ վարկածներ, սակայն կարծում եմ, որ հիմա ապացուցողական հիմքը բավարար է, որպեսզի առաջնային վարկածներից մեկը համարվի ռուսաստանյան պատվիրատուի վարկածը: Չեմ բացառում, որ կարող էին լինել զանազան կատարողներ»,- հայտարարել է նա: