Առաջին շնորհավորանքը կնոջս կողմից էր, նա արդեն 13 տարի, ինչ առաջինն է շնորհավորում. Սուրեն Առուստամյանը 35 տարեկան է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր դերասան Սուրեն Առուստամյանը նշում է ծննդյան 35-ամյակը: Life.panorama.am-ին դերասանը պատմել է տարեդարձը Մոսկվայում նշելու պատճառի, ինչպես նաեւ երազանքների մասին:
«Տոնական տրամադրությունը սկսվեց կեսգիշերին: Աշխատանքի վայրում էի, երբ ուղիղ ժամը 12-ին ընկերներս անակնկալի բերեցին ինձ, բայց առաջին շնորհավորանքը կնոջս կողմից էր, նա արդեն 13 տարի, ինչ առաջինն է շնորհավորում: Իսկ առավոտս սկսվեց օդանավակայանում, ներկա պահին գործնական նպատակով եկել եմ Մոսկվա, այստեղ էլ հենց երեկոյան կնշեմ տոնս ընկերներիս ու հարազատներիս հետ»,- պատմեց Սուրենն ու ավելացրեց.
«Ես շատ եմ սիրում իմ օրը: Այն մարդկանցից չեմ, ովքեր չեն սիրում իրենց տարեդարձը: Նաեւ չեմ վախենում մեծանալուց: Իմ կարծիքով` մարդը յուրաքանչյուր տարիքում երիտասարդ է, եթե ներսում ուրախ է եւ օպտիմիստ: Ամեն տարիքում իմ աչքերում փոխվում են մարդիկ, խոսքս ներսիս, տեսակիս ու ընկալմանս մասին է»:
Շարունակությունը՝ այստեղ: