Նոր Զելանդիայում կայացել է վարչապետի երդմնակալության արարողությունը
International newsՆոր Զելանդիայում կայացել է վարչապետ 37-ամյա Ջասինդա Արդերնի երդմնակալության արարողությունը, հայտնում է Radio New Zealand–ը։
Արարողությունից հետո նորաթուխ վարչապետը ելույթ է ունեցել՝ խոստանալով, որ կառավարությունը գործունյա եւ ուժեղ է լինելու։ «Մեզ շատ անելիքներ են սպասում»,– ասել է նա։
Արդերնը գլխավորում է Լեյբորիստական կուսակցությունը, որը ընտրություններում երկրորդ արդյունքն էր գրանցել եւ կոալիցիոն կառավարություն ձեւավորել։
Նոր Զելանդիայում ընտրություններն ընթացել էին սեպտեմբերի 23-ին, սակայն ոչ մի կուսակցություն չէր կարողացել բացարձակ մեծամասնություն ապահովել։ Լավագույն արդյունքը գրանցել էր Նոր Զելանդիայի Ազգային կուսակցությունը՝ ստանալով խորհրդարանի 120 մանդատից 56-ը։ Լեյբորիստները 46 մանդատ են ստացել։