Քլոե Քարդաշյանի ապագա երեխայի սեռը հայտնի է
LifestyleՔլոե Քարդաշյանը շարունակում է լռություն պահպնել իր հղիության վերաբերյալ, իսկ մամուլն, իր հերթին, շարունակում է ենթադրություններ անել։
Այս անգամ Cosmopolitan-ը գրում է, որ հայտնի է դարձել հայուհու ապագա առաջնեկի սեռը։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ Քլոեն տղա է ունենալու։

Ավելի վաղ Քլոեն իր կայքում՝ www.khloewithak.com-ում, կիսվել էր սիրային խորհուրդով.
«Կարծում եմ՝ հաջողված հարաբերության բանալին փոխադարձ հարգանքն է: Հաղթողներ չկան: Եթե դու հաղթես, նշանակում է՝ զուգընկերդ կպարտվի: Դա հաղթանակ չի լինի քեզ համար, այնպես չէ՞»,-գրել է նա: