Սեքսի կարևորությունը` տարեցների կյանքում
LifestyleԲազմիցս նշվել է կանոնավոր սեքսի օգտակար հատկությունների մասին: Վերջերս Օքսֆորդի ու Քովենթրիի համալսարանների գիտնականները կրկին ուսումնասիրություն են կատարել և եկել այն եզրակացության, որ կանոնավոր սեքսը նկատելիորեն բարելավում է ուղեղի ու մտավոր ունակության ակտիվությունը։
Նրանց հաջողվել է պարզել, որ սեքսով կանոնավորապես զբաղվելը նպաստում է հատկապես տարեցների ուղեղային ակտիվության խթանմանը։ Մասշտաբային հետազոտության արդյունքները ապացուցում են, որ սեքսով կանոնավորապես զբաղվելը միտքը դարձնում է ավելի սուր, իսկ արձագանքը՝ ավելի արագ։
Հետազոտության մասնակիցներն են եղել 50-83 տարեկան 73 մարդ։ Նոր հետազոտությունը կրկին ապացուցել է այն համոզմունքը, որ հաճախակի սեքսը մեծացնում է մարդու ստեղծագործ ունակությունները, որն իր մեջ ներառում է նաև առաջադրանքներ կատարելու դյուրին եղանակները։
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: