Էրդողանի աշխատավարձը կբարձրացնեն ևս 11 տոկոսով ու կհասցնեն 16.000 դոլարի
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատավարձը կրկին կբարձրացվի, այս անգամ՝ 10.7 տոկոսով, հաղորդում է demokrathaber.org կայքը:
Նախագահի աշխատավարձը 2018 թվականին 53.250 թուրքական լիրայից կհասնի 59.000 լիրայի, ինչը շուրջ 16.000 ԱՄՆ դոլար է:
Նման որոշում է կայացվել Թուրքիայի 2018 թվականի բյուջեի կազմման խորհրդարանական քննարկումների ժամանակ: Իշխող կուսակցության առաջարկը, որն արդեն ընդունվել է, առաջացրել է ընդդիմության զայրույթը:
Ավելի վաղ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի լրագրող Սինան Թարթանօղլուն իր սեփական ուսումնասիրության վրա հիմնված զեկույցում մանրամասն ներկայացրել էր Թուրքիայի նախագահական պալատի բոլոր ծախսերը, որոնք, ըստ լրագրողի հաշվարկի, գերազանցում են 50 մլն դոլարը (150 մլն թուրքական լիրա): Դրա մեջ էր մտնում նաև Էրդողանի աշխատավարձը, որն այն ժամանակվա դրությամբ կազմում էր 43.750 լիրա: