Սեռական խանգարման պատճառները
LifestyleԳիտականորեն ապացուցված է, որ սեռական խանգարումների առաջացման գործում նախատրամադրող դեր են խաղում անձնային առանձնահատկությունները:
Սեռական խանգարման առաջացման մեխանիզմները գործում են հիմնականում երկու ուղղությամբ՝
1) պայմանական ռեֆլեքսների առաջացում,
2) վեգետատիվ կարգավորման խանգարում։
Մասնագետների փոխանցմամբ՝ նյարդային համակարգն արտաքին կամ ներքին ախտաբանական գրգիռների ազդեցությանն արձագանքում է վեգետատիվ ռեակցիաներով:
Այսպիսով՝ սեռական կոնստիտուցիան և անձնային առանձնահատկությունները պայմանավորում են նյարդային պրոցեսների լարվածության կամ դյուրաշարժության ունակությունը, նյարդահումորալ գործընթացների ճկունությունը, հորմոնալ հագեցվածության մակարդակը:
Այս ամենից էլ կախված են միևնույն արտաքին անբարենպաստ ազդակների պատճառով սեռական խանգարման առաջացումը մի անհատի և բացակայությունը` մյուսի մոտ:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: