ԻՀՊԿ-ն ահաբեկիչների ոչնչացման մասին է հայտարարել
International newsԻրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի հյուսիս արեւմուտքում ահաբեկիչների ոչնչացման մասին է հայտարարել, հաղորդում է Tasnim-ը:
Աղբյուրի համաձայն՝ ահաբեկիչների խումբը Չալդորան շրջան է մտել: Ահաբեկիչները սպանել են շրջանի երկու բնակչի:
ԻՀՊԿ ցամաքային ուժերը հարձակումից հետո են սկսել գործողությունը՝ հետապնդելով ահաբեկիչներին: Զինված բախման ընթացքում 4 ահաբեկչ սպանվել է:
ԻՀՊԿ-ն ահաբեկիչներից վերցրել է զենք, կապի միջոցներ եւ ռազմամթերք: