ՄԱԿ-ի ԱԽ-ն Բաղդադին եւ Էրբիլին կոչ է արել երկխոսության համար ժամկետներ սահմանել
International newsՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրաքի կառավարությանը եւ Իրաքի Քուրդիստանի իշխանություններին կոչ է արել երկրում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ երկխոսության համար ժամկետներ սահմանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լրատվամիջոցների համար հաղորդագրության մեջ ԱԽ անդամները բոլոր կողմերին կոչ են արել խուսափել ուժի կիրառումից:
«Խորհրդի անդամները նշել են, որ դաշնային եւ տարածաշրջանային կառավարությունները երկխոսություն սկսելու պատրաստակամություն են հայտնել: Մենք նրանց կոչ ենք անում հնարավորինս շուտ այդ երկխոսության համար ժամկետներ սահմանել», - հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, որը հոկտեմբերին նախագահում է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը:
Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Իրաքի դաշնային ուժերի եւ քրդական փեշմարգա ջոկատների միջեւ բռնությունների մասին հաղորդումների եւ աճող լարվածության վերաբերյալ:
Խորհրդի անդամները հաստատել են Իրաքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միասնության հանդեպ իրենց հարգանքը: