Իտալիայի հյուսիսում հայտնվել է Կիմ Չեն Ընի դիմանկարը՝ Danger մակագրությամբ
International newsԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հսկայական դիմանկարը՝ Danger մակագրությամբ, հայտնվել է Հյուսիսային Իտալիայում՝ Վերոնայի մոտ՝ հացահատիկի դաշտում: Այդ մասին հոկտեմբերի 27-ին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով L'Arena տեղական պարբերականին:
Նրա տվյալներով, դիմանկարի հեղինակը իտալացի նկարիչ Դարիո Գամբարինն է, ով հայտնի է իր հողամասում տրակտորի ու գութանի օգնությամբ աշխարհի առաջնորդներին պատկերելով: Տարբեր ժամանակներում նրա հերոսներն են դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Բարաք Օբաման, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Ֆիդել Կաստրոն, Նելսոն Մանդելան: Գամբարինի խոսքով, այս անգամ իր աշխատանքը խաղաղության յուրահատուկ կոչ է դարձել:
«Ամբողջ աշխարհը, տեսնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի հարաբերություններում եղած մշտական ճնշումը, վախով է հետևում, թե ինչ է տեղի ունենում,- նկարչի խոսքերն է մեջբերում պարբերականը: -Իմ աշխատանքը ցանկություն է՝ դիվանագիտական ճանապարհով հնարավորինս շուտ լուծել այդ խնդիրը»: