Yerevan, 23.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բնապահպանության նախարարության և «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Society

ՀՀ բնապահպանության նախարարության և«Մարքեթինգի  հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև հոկտեմբերիր 27-ին ստորագրվել է  համագործակցության հուշագիր, որը վավերացրել են նախարար Արծվիկ Մինասյանը և  կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանը:  Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի  խորհրդական Ա. Պեպանյանը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Մ. Գալստյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Ա. Թարզյանը, Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գ. Ղազարյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Վարդանյանը, «Մարքեթինգի  հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչներ Դ. Խումարյանը և Գ. Դաջունցը:

Հուշագրի կողմերը պատրաստակամություն են հայտնել միավորել իրենց կարողությունները շրջակա միջավայրի` այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բարելավման և վերականգնման գործընթացներում, ինչպես նաև  ՀՀ տարածքում էկոտուրիզմի աջակցության և զարգացման ուղղությամբ:

Արծվիկ Մինասյան նշել է, որ համագործակցության հիմնական առանցքը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը միտված ծրագրերի մշակումն ու իրականացումն է, մասնավորապես միջազգային չափանիշներին համապատասխան տուրիստական ծրագրեր մշակելու և տեղայնացնելու համար նախադրյալների ստեղծումը: Ըստ բնապահպանության նախարարի,  հուշագրի շրջանակներում մշակված ծրագրերով կիրականացվեն համատեղ աշխատանքներ` նպատակ ունենալով բարձրացնել հատուկ պահպանվող տարածքների կառավարումն ու պահպանությունն իրականացնող կազմակերպությունների, Հայաստանի բնության պետական  թանգարանի աշխատակիցների մասնագիտական որակավորումը՝ վերապատրաստելով նրանց մարքեթինգի, մենեջմենթի, էկոտուրիզմի և այլ ուղղություններով և կարևորելով միջազգային լավագույն փորձին ծանոթանալու ու այն ներգրավելու նպատակով այլ երկրներ այցերի կազմակերպումը:

«Համագործակցությունն ապագային միտված գործողությունների հսկայական դաշտ է բացում, որի հիմնական նպատակը Հայաստանի հարուստ կենսաբազմազանության ճանաչելիության բարձրացումն է թե´ Հայաստանում, թե´ նրա սահմաններից դուրս: Համատեղ ջանքերով կիրականացվի ֆինանսական ռեսուրսների և տեխնիկական աջակցության ներգրավում այդ ծրագրերի իրականացման գործընթացում»,- նշել է Ա. Մինասյանը և շեշտել այդ գործողություններում էկոկրթական գործընթացներին և հասարակության մոտ էկոմշակույթի ձևավորմանն ուղղված բաղադրիչները:

Ա. Նավասարդյանը նշել է, որ «Մարքեթինգի  հայկական ասոցիացիա» ՀԿ-ն կնպաստի այն քաղաքականությանը, ինչը որդեգրել է Բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի պահպանության գործում` հատուկ դիտարկելով համայնքներում այլընտրանքային ֆինանսական միջոցներ գեներացնելու հնարավորությունների ստեղծումը, որպեսզի նվազեցվի ճնշումը բնության վրա: Այդ գործողություններն իրականացնելու համար նախատեսվում է նաև ներգրավել միջազգային փորձագետներ:

Հուշագրի շրջանակներում կնախաձեռնվեն և կիրականացվեն  հայաստանյան ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական գործակալությունների հետ համատեղ կլոր սեղաններ, քննարկումներ և կոնֆերանսներ` միտված Հայաստանում էկոտուրիզմի նախագծերի մշակման և վաճառքի` արտերկրյա զբոսաշրջիկների սպասարկման վերաբերյալ։ Նախարարության պատասխանատուների հետ համատեղ կնախագծվեն և կիրականացվեն ուսուցողական այցեր այլ երկրներ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել այդ երկրներում էկոտուրիզմի գործող վայրերը, նրանց հետ կապված կազմակերպչական և կրթական ծրագրերը` հետագայում Հայաստանում կիրառելու նպատակով: 

Կիրականացվի հետազոտությունների շարք բնակչության և տուրիստների շրջանակներում, ինչպես նաև այլ պոտենցիալ շուկաներում` նպատակ ունենալով պարզել, թե որքան է Հայաստանը հայտնի էկոտուրիզմով հետաքրքրված զբոսաշրջիկների շրջանում,  ինչ գործոններ են հաշվի առնվում այդ զբոսաշրջիկների` այս կամ այն երկիր էկոտուրիստական այց կազմակերպելու համար:

 

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue