Ֆրանսիան չի ճանաչում Կատալոնիայի անկախությունը
International newsՖրանսիայի իշխանությունները չեն ճանաչում Կատալոնիայի անխախության հռչակագիրը եւ միայն պաշտոնական Մադրիդի հետ են մտադիր երկխոսություն վարել:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, հաղորդում է «Ռիա Նովոսստի»-ն:
«Ես անհանգստությամբ հետեւում եմ Կատալոնիայի իրավիճակի զարգացումներին: Ֆրանսիան ցանկանում է Իսպանիային ուժեղ եւ միասնական տեսնել: Մեր զրուցակիցը մեկն ՝ Մադրիդի կառավարությունը», — նշված է նրա հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ պետք է ամբողջությամն հետեւել Իսպանիւայի Սահմանադրությանը եւ Կատալոնիայի հարցի լուծման ժամանակ օրենքի գերակայությամբ առաջնորդվել:
«Այդ պատճառով Ֆրանսիան չի ճանաչում Կատալոնիայի խորհրդարանի կողմից ընդունված անխակութփյան հռչակագիրը», — ասել է նախարարը: