Թրամփը մտադիր է վերջ տալ Քենեդիի սպանության գործի մասին դավադրության տեսություններին
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հրապարակել Ջոն Քենեդիի սպանության գործով բոլոր փաստաթղթերը։
«Գեներալ Քելիի, ԿՀՎ-ի ու մյուս գերատեսչությունների հետ լուրջ քննարկումից հետո ես կհրապարակեմ Ջոն Քենեդիի գործով ԲՈԼՈՐ փաստաթղթերը՝ բացառությամբ այդ փաստաթղթերում հիշատակված ու դեռ ողջ մարդկանց անունների ու հասցեների»,- գրել է Թրամփն իր Twitter-ում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Թրամփը նշել է, որ դա անում է դավադրության մասին բոլոր տեսություններին վերջ տալու համար։ Ավելի վաղ ԱՄՆ-ում հրապարակվել էին մոտ երեք հազար փաստաթղթեր Քենեդիի սպանության գործով, 2891 փաստաթղթերից կազմված տվյալների բազան հասանելի է ազգային արխիվների կայքում։ Սա փաստաթղթերի հերթակա խմբաքանակն է, նախորը հրապարակվել էր հուլիսի 24-ին ու պարունակում էր 3․9 հազար փաստաթուղթ։