Նիկարագուայում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել է յոթի
International newsՆիկարագուայում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել է յոթի։ Այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնել էին հինգ զոհերի ու երկու անհետ կորածների մասին։
Ոսբերգության պատճառը Խաղաղ օվկիանոսում «Սելմա» արեւադարձային փոթորիկն էր, որը հորդառատ անձրեւների պատճառ էր դարձել։ ՀԻմա փոթորիկը շարժվում է դեպի Սալվադոր։ Սակայն օդերեւութաբանների կանխատեսումները հուսադրող չեն՝ նրանք խոստանում են, որ շաբաթ նույնպես Նիկարագուայում հորդառատ անձրեւները կշարունակվեն։