Կատալոնիայի ղեկավարի գործառույթները փոխանցվել են Իսպանիայի փոխնախագահին
International newsԿատալոնիայի ժեներալիտետի ղեկավարի գործառույթները Կարլես Պուչդեմոնի փոխարեն կատարելու է Իսպանիայի փոխնախագահ Սորայա Սանթոս դե Սանտամարիան։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը ստանձնում է ժեներալիտետի ղեկավարի գործառույթները, բայց իր լիազորությունները պատվիրակում է Սանտամարիային։
Նշվում է նաեւ, որ Նախարարների խորհուրդը ստանձնելու է Կատալոնիայի կառավարության խորհրդի լիազորությունները։