ԱՄՆ-ն, Հարավային Կորեան եւ Ճապոնիան Հյուսիսային Կորեային կոչ են արել սադրանքներից զերծ մնալ
International newsԱՄՆ, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեների ղեկավարները եռակողմ հանդիպում են անցկացրել, որի արդյունքներով ընդունած համատեղ հայտարարությամբ Հյուսիսային Կորեային կոչ են արել սադրանքներից զերծ մնալ եւ հրաժարվել զանգվածային խոցման զենքի ստեղծումից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ջոզեֆ Դանֆորդի, Չոն Գյոն Դուի եւ Կացուտոսի Կավանոյի հանդիպումը տեղի է ունեցել Հավայիում ամերիկյան զինված ուժերի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության կենտրոնակայանում:
Պենտագոնից հայտնում են, որ գեներալները Հյուսիսային Կորեային կոչ են արել «զերծ մնալ անպատասխանատու սադրանքներից, որոնք տարածաշրջանում լարվածությունը խորացնում են, եւ հեռանալ զանգվածային խոցման զենքի ստեղծման կործանարար ու անմիտ ճանապարհից»: