Դուտերտեն խոստացել է Թրամփին արդարացի ընդունելություն ցույց տալ
International newsՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «արդարացի ընդունելություն» ցույց կտա, հայտնում է Reuters-ը:
Նոյեմբերին Թրամփն այցելելու է ասիական մի քանի երկրներ, այդ թվում՝ Ֆիլիպիններ, որտեղ Մանիլայում կհանդիպի Դուտերտեի հետ:
Ֆիլիպինների նախագահի խոսքով՝ ամերիկացի գործընկերոջ հետ քննարկելու է ահաբեկչության, 2 երկրների համագործակցության եւ թմրանյութերի դեմ պայքարի հարցեը:
«Ես ԱՄՆ նախագահ Թրամփի հետ գործ կունենամ արդարացի կերպով, նրան կընդունեմ որպես կարեւոր առաջնորդի: Ես նաեւ կլսեմ նրա ասածին»,- հայտարարել է Դուտերտեն:
Ֆիլիպինների նախագահը հայտնի է ԱՄՆ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի դեմ իր քննադատությամբ: Այդուհանդերձ նրան հաջողվել է Թրամփի հետ ընդհանուր լեզու գտնել: