Sky. Բահրեյնը կոչ է արել սառեցնել Կատարի անդամակցությունը Պարսից ծոցի համագործակության խորհրդին
International newsԲահրեյնն անհրաժեշտ է համարում սառեցնել Կատարի անդամակցությունը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդին (ՊԾՀԽ-Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման, Սաուդյան Արաբիա) կազմակերպությունը պահպանելու համար: Այս մասին Sky News Arabia հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար շեյխ Խալեդ բեն Ահմեդ Ալ Խալիֆան:
«ՊԾՀԽ պահպանման համար ճիշտ քայլը կլինի սառեցնել Կատարի անդամակցությունը Խորհրդին, մինչեւ այն խելքի չգա եւ մեր երկրների պահանջները չկատարի», - ասել է նա: «Մենք չենք մասնակցի գագաթաժողովին, որտեղ ստիպված կլինենք նստել Իրանի հետ ավելի ու ավելի մերձեցողների եւ օտարերկրյա զորքերին իր տարածք հրավիրողների հետ, ինչը սպառնալիք է Խորհրդի անվտանգության համար»:
«Եթե Կատարը կարծում է, որ ձգձգելով եւ խուսափելով կկարողանա ժամանակ շահել հաջորդ ՊԾՀԽ գագաթաժողովից առաջ, ապա նա սխալվում է», - ասել է նախարարը: