Մեկնարկում է Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի 2018-ի ծրագիրը
International newsՄեկնարկում է Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի 2018-ի ծրագիրը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը 2017թ․ նոյեմբերի 2-ին Երեւանում կհանդիպի Գերմանիայի ներկայացուցիչների հետ, որոնք ժամանել են Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի (ՄԽԿ) համար հայտ ներկայացրածների հետ հարցազրույցներ անցկացնելու առիթով։ Գերմանական պատվիրակության ղեկավարը տիկին Դորիս Բարնետն է։
ՄԽԿ-ի շրջանակում ընդհանուր առմամբ 42 երկրներից 120 կրթաթոշակակիրներ 2018թ.-ի մարտի սկզբից հուլիսի վերջը, Գերմանական Բունդեսթագի կողմից ամբողջովին ֆինանսավորվող կրթաթոշակի միջոցով, հնարավորություն են ստանում ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական համակարգին։ Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել անձամբ հաղորդակից լինել քաղաքական իրադարձություններին եւ որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացներին։ Կրթաթոշակակիրներն աշխատում են Բունդեսթագի պատգամավորներից մեկի գրասենյակում եւ միաժամանակ հանդիսանում կարող են մասնակցել Բեռլինի համալսարաններից մեկի դասախոսություններին։
Ծրագիրը հովանավորվում է Գերմանական Բունդեսթագի նախագահի կողմից եւ իրականացվում է Բեռլինի երեք համալսարանների հետ համատեղ։ Ճանապարհային, բնակության եւ ապահովագրական ծախսերը, այդ թվում նաեւ ամսական կրթաթոշակը ֆինանսավորվում են Գերմանական Բունդեսթագի կողմից։
Երեւան այցելության ընթացքում գերմանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա քաղաքական, տնտեսական եւ կրթական ոլորտների ներկայացուցիչների հետ: