ՄԱԿ-ը Իրաքյան Քրդստանի հետ շփումները կշարունակի նաև Մասուդ Բարզանիի հեռանալուց հետո
International newsՄԱԿ-ը Իրաքյան Քրդստանի հետ շփումները կշարունակի ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հեռանալուց հետո:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Առաջին հերթին, ՄԱԿ-ը ազգային մակարդակով շփումներ ունի Բաղդադի հետ: Մենք կշարունակենք այդ շփումները: Իհարկե, մենք շփումներ ունենք նաև Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ»,- նշել է Դյուժարիկը:
Ավելի վաղ, Մասուդ Բարզանին տարածաշրջանի խորհրդարանին ուղղված ուղերձում Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ չի երկարացնելու ինքնավարության առաջնորդի իր լիազորությունները, որոնք ավարտվելու են նոյեմբերի 1-ին: