Yerevan, 01.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչ են անում Կենդանակերպի նշանները, երբ դժբախտ են հարաբերություններում

Lifestyle

Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19)

Խոյը կփակվի բոլորից, առճակատման չի գնա, քանի դեռ դրա կարիքը չկա: Երբ Խոյը սիրահարված է, ուզում է ձեզ հետ կիսվել իր երջանկության յուրաքանչյուր փշրանքով, իր կյանքի անհեթեթ մանրամասներով, նաեւ իմանալ այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում: Խոյերին դյուրին է հասկանալ. եթե ձեզ թվում է, որ ինչ-որ բան այնպես չէ, մեծ է հավանականությունը, որ ճիշտ  եք:

Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 21)

Նա կսկսի ամեն ինչ անել՝ իր կյանքն ավելի «երջանիկ» դարձնելու համար: Նա կչարաշահի Instagram-ում գլամուր լուսանկարների տեղադրումը կամ կփոխի իր կենսական տարածությունը՝ հարաբերություններից դժգոհության աստիճանին համարժեք: Ցուլն էսթետ է, սոցիալական մարդ, նրա երջանկությունը կախված է նրանից, թե իրեն ինչպես են ընկալում ուրիշները: Նա ավելի ու ավելի շատ կախված կլինի ուրիշների կարծիքից, մինչեւ անձնական կյանքում խնդիրներից շեղվելու այլ միջոց գտնի:

Երկվորյակներ (մայիսի 22-ից հունիսի 21)

Երկվորյակները կորսված տեսք են ունենում, ցրված են լինում աշխատավայրում, կարող են առանց պատճառի արտասվել, մտահոգությունները պատմել ընկերներին, քանի որ չգիտեն՝ ինչպես հաղթահարել հարաբերություններից դժգոհությունները: Երկվորյակներն անվճռական են, նրանք կփորձեն դժգոհությունը թափել մնացյալ ամեն ինչի վրա՝ բացի սիրուց, մինչեւ ընդունեն դառը իրականությունը:

Խեցգետին (հունիսի 22-ից հուլիսի 22)

Նրանք մանրախնդիր են դառնում: Ընկերներին պատմում են, թե որքան դժբախտ են, սոցցանցերում ագրեսիվ մեկնաբանություններ են թողնում, անում են հնարավոր ամեն ինչ՝ սեփական դժբախտությունը «թափելու» համար: Խեցգետինները ռոմանտիկ են, այդ պատճառով չափազանց հիասթափվում են, երբ հարաբերությունները չեն ստացվում:

Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22)

Առյուծներն ագրեսիվ են դառնում, իսկ հետո՝ անտարբեր: Դժբախտ Առյուծը բավական դաժան է, քանի որ նրա ներքին վստահությունը գալիս է սեփական արժանապատվության զգացողությունից, եւ երբ նրա կյանքում ինչ-որ բան հարթ չէ, անվստահ է դառնում, հարձակվում է զուգընկերոջ վրա, արդյունքում՝ պարզապես առաջ է շարժվում:

Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22)

Նա փորձում է իրեն զբաղեցնել ինչ-որ բանով, որն օգնում է շեղվել խնդրից: Կույսն էությամբ կրքոտ է, բայց կարող է պարանոյիկ դառնալ: Եթե նա շատ է կենտրոնացած իր կյանքի ինչ-որ հատվածի վրա, դա որպես ազդանշան ընդունեք. ուրեմն՝ նրա հարաբերություններում ինչ-որ բան այնպես չէ:

Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22)

Կշեռքները սկսում են տարվել աշխատանքով: Հիշեք, որ նրանք կյանքում հավասարակշռություն են որոնում, այդ պատճառով, եթե Կշեռքների կյանքում այն խախտվում է, թաղվում են գործերի մեջ, որպեսզի դիմակայեն հարաբերություններում խնդիրներին:

Կարիճ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22)

Կարիճները կա՛մ հրաժարվում են բացվել, կա՛մ մտահոգվում են այնպիսի բաների համար, որոնք կապ չունեն իրական խնդրի հետ: Կարիճը Կենդանակերպի ամենաուժեղ նշանն է, եւ երբ թաքուն դժգոհություն ունեն հարաբերություններում, չեն կարող երկար ժամանակ շարունակել դրանք: Նրանց էմոցիաներն արագորեն կարտահայտվեն:

Աղեղնավոր (նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21)

Նա պասիվ-ագրեսիվ է դառնում՝ զայրույթի բռնկմամբ, որն անհիմն է թվում: Նա պահպանում է անվրդով, դրական տրամադրությունը, բայց չի կարող երկար ժամանակ թաքնվել դրական դիմակի հետեւում: Հարաբերություններում Աղեղնավորի դժգոհությունը կնկատեք սարկազմով լի կատակների եւ հեգնական մեկնաբանությունների միջոցով:

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 20)

Նա փորձում է ամեն ինչ վերահսկել: Փորձում է հասկանալ խնդիրներն ու աշխատել դրանք լուծելու ուղղությամբ, եթե նույնիսկ հարաբերություններն անհնար է փրկել: Հարաբերությունները նրա կյանքն են դառնում: Այծեղջյուրին դուր չի գալիս անորոշությունն ու անտեղյակությունը: Եթե նա դժբախտ է, սկսում է ջանքեր գործադրել՝ իրավիճակը «շտկելու» համար:

Ջրհոս (հունվարի 21-ից փետրվարի 18)

Նա մեծ երազանքներ ու նպատակներ է ունենում եւ հետեւում է դրանց: Նա այլ երկրներ է տեղափոխում, բիզնես է հիմնում: Երբ Ջրհոսները դժգոհ են հարաբերություններից, հակված են շատ բան իրենց վրա վերցնել: Հարաբերություններից դժգոհության ցուցանիշ է այն, որ նրանք լրացուցիչ գործ են ստանձնում հանուն ձեզ կամ պարզապես ասում են, որ պետք է «կենտրոնանան կարիերայի ուղղությամբ»:

Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20)

Նրանք պարզապես ուզում են «ազատ» լինել: Նրանք ցանկանում են փորձել այն ամենը, ինչ կարող է առաջարկել կյանքը, եւ հանկարծակի ամբողջ աշխարհը տեսնելու ցանկություն է առաջանում: Նրանք կարող են պնդել, որ սիրում են ձեզ, բայց եթե նրանց երեւակայությունը սկսում է առանց ձեզ կյանք կառուցել, նրանք ապերջանիկ են դառնում հարաբերություններում:

 

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity