Գյուղնախարարությունը հայտարարել է, որ ձվերի գնի թանկացումը պայմանավորված է նրանով, որ վառեկները սկսել են ավելի մեծ ձվեր ածել ու ավելի շատ կչկչալ...
Գյուղնախարարը մոռացել է պնդել, որ ձվերի խոշորացումը պայմանավորված է արևմուտքից ներթափանցած սեքսուալ էքստազային ցիկլոնով, որի հետևանքով աքաղաղները իրենց բուն պարտականության մեջ սկսել են ներդնել քնքշանք ու սեր, որը անխուսափելիորեն բերել է ձվերի խոշորացման...
Ես պատկերացնում եմ, թե ինչպիսի խոշոր ձվեր կածվեին և հետևաբար գնային ռեկորդ կսահմանվեր, եթե թռչնաբուծարաններում աքաղաղներին և վառեկներին բաժանեին պոռնո ժուռնալներ և 18+ բովանդակությամբ կայքերի հասցեներ...
Վարուժան Բաբաջանյան